Հայերեն   English   Русский  

Արքայազն Հարին հրաժարվել է ամուսնական պայմանագրից


  
դիտումներ: 1149

Ինչպես հայտնի է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքը, որն անկասկած տարվա ամենաքննարկվող իրադարձություններից մեկն է, կկայանա երկու ամսից: Արքայական ընտանիքի անդամների հարսանիքին նախորդող պարտադիր գործերից մեկը ամուսնական պայմանագրի կնքումն է: Գրում է Elle.ru-ն:

Թագավորական ընտանիքը, որը Եվրոպայում ամենամեծ կարողություն ունեցողներից մեկն է, ուղղակիորեն չի կարող հրաժարվել նման փաստաթղթից, որի յուրաքանչյուր կետը հաստատում է անձամբ Եղիզաբեթ 2-րդ թագուհին:

Սակայն ինչպես հայտնում են աղբյուրները, արքայազն Հարրին հրաժարվել է Մեգան Մարքլի հետ ամուսնական պայմանագրի ստորագրումից: Հարրիի ընկերներից մեկի խոսքերով` արքայազնը անգամ չի ցանկանում մտածել ամուսնալուծության հնարավորության մասին: Նա տրամադրված է ամուր և երկարաժամկետ հարաբերությունների:

Հիշեցնենք, որ արքայազն Հարրիի կարողությունը 54 միլիոն դոլար է գնահատվում, իսկ Մեգան Մարքլին `7 միլիոն դոլար: Իսկ ամուսնական պայմանագրի կնքումը կարող է ամուսնալուծության դեպքում արքայական ընտանիքին հեռու պահել դատական քաշքշուկներից: Իսկ արքայական ընտանիքի անդամների մտավախությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 36-ամյա Մեգան Մարքլը հասցրել է արդեն երկու տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել:

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ` անձամբ թագուհին կողմ է եղել, որպեսզի Մեգանը ստորագրի ամուսնական պայմանագիր, քանի որ դժգոհ է վերջինիս լիբերալ աշխարհայացքներից:

Սակայն Հարրին արքայական ընտանիքի միակ անդամը չէ, որը հրաժարվել է ամուսնական պայմանագրի կնքումից: Նա հետևել է ավագ եղբոր` արքայազն Ուիլյամի օրինակին, որը ևս ժամանակին պայմանագիր չի կնքել Քեյթ Միդլթոնի հետ:

Պետք է նշել, որ արքայազնների ծնողները` Չարլզը և արքայադուստր Դիանան, ևս հարսանիքից առաջ ամուսնական պայմանագիր չեն կնքել: Սակայն ամուսնալուծությունից հետո Դիանան նախ 17 միլիոն ֆունտ ստեռլինգ է ստացել, այնուհետև տարեկան 400 հազար ֆունտ սեռլինգ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: