Հայերեն   English   Русский  

Լոնդոնը ստիպված կլինի ապացույցներ ներկայացնել կամ ներողություն խնդրել.Պեսկով


  
դիտումներ: 320

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Կրեմլը հակված չէ խոսել Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման մասին, քանի որ խոսքը Մեծ Բրիտանիայի կողմից անհիմն արատավորող հոսքի մասին է: Գրում է Gazeta.ru-ն:

Պեսկովի խոսքերով` վաղ թե ուշ Լոնդոնը ստիպված կլինի ապացույցներ ներկայացնել կամ ներողություն խնդրել:

«Ես «Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման» արտահայտությունը չէի օգտագործի: Տվյալ դեպքում մենք խոսում ենք Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից Ռուսաստանի դեմ շատ դժվար բացատրելի, ինչ-որ տարօրինակ մոտիվացիայով և անհիմն զրպարտչական հոսքի մասին: Մեզ համար հասկանալի է այսպես կոչված Եվրո-Ատլանտյան և այլ համերաշխությունը, սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ, որ վաղ թե ուշ, այդ անհիմն մեղադրանքների համար ստիպված կլինեն պատասխանել: Ստիպված կլինեն դրանք ինչ-որ բանով ամրապնդել կամ համապատասխան ներողություն խնդրել », - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ Մոսկվան ԳՀՎ-ի նախկին գեներալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով Լոնդոնի վրա ճնշում գործադրելու համար մի շարք լուրջ միջոցներ է նախապատրաստել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: