Հայերեն   English   Русский  

Միջազգային արձագանքի բացակայությունը խրախուսել է Ալիեւին հանդես գալ ավելի մեծ տարածքային պահանջներով. ԱԳՆ


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 579

Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տարածքային պահանջների վերաբերյալ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը խրախուսել է նրան հանդես գալ ավելի մեծ տարածքային պահանջներով:

Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ինչպես եւ սպասվում էր. Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տարածքային պահանջների վերաբերյալ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը խրախուսել է նրան հանդես գալ ավելի մեծ տարածքային պահանջներով»,- գրել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր՝ մարտի 19-ին, իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանի տարածքների մեծ մասը պատմականորեն Ադրբեջանինն են:

Դրանից առաջ էլ, փետրվարի 9-ին, Իլհամ Ալիեւը «Ենի Ազրեբայջան» կուսակցության համագումարում հայտարարել էր, որ իրենք «վերադառնալու են» իրենց պատմական տարածքներ, այդ թվում Երեւան: Այս առնչությամբ, Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Նախագահ Ալիեւը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետեւանքներ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: