Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի վարչակազմը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ռուսաստանի հասցեին


  
դիտումներ: 436

ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ Ռուսաստանը զենքի մատակարարման օգնությամբ խաթարում է Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններին: Գրում է Russian.rt.com-ը:

«Սաուդցիների հետ մեր զրույցների մի մասը նվիրված կլինի այն թեմայի քննարկումներին, թե ինչպես է Ռուսաստանը փորձում իրավիճակն հօգուտ իրեն օգտագործել: Նրանք արգելափակեցին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը, որով իրանական ռեժիմը պատասխանատվության կենթարկվեր բալիստիկ հրթիռների ծրագրի համար: Միևնույն ժամանակ նրանք դիմել են սաուդցիներին և առարկել են հակաօդային պաշտպանության նոր համակարգեր», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքերը:

Ինչպես հայտարարել են վարչակազմում, Ռուսաստանը իրանական ռեժիմին մի շարք խոստումներ է տվել զենքի մատակարարման հարցով:

«Դա օրինակ է, թե ինչպես է Ռուսաստանը մի կողմից օգնում, իսկ մյուս կողմից ճգնաժամ առաջացնում... որը նման կերպ ակնհայտորեն նախատեսված է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների խաթարման համար», - ասել է ամերիկացի պաշտոնյան:

Նրա խոսքերով` ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ կքննարկի այն հարցը, թե ինչպես ստիպել Ռուսաստանին վճարել Սիրիայում իր գործողությունների և Եմենում Իրանին աջակցելու համար:

Քաղաքական գործիչների հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: