Հայերեն   English   Русский  

Ավելի քան 5 միլիարդ մարդ 2050 թ. կարող է ջրի խնդիր ունենալ. ՄԱԿ


  
դիտումներ: 506

ՄԱԿ-ում զեկույց է ներկայացվել, որտեղ նշվել է, որ 2050 թ.-ին ավելի քան 5 միլիարդ մարդ ջրի խնդիր կունենա: Այդ մասին հաղորդագրություն տարածել է կազմակերպության կայքը: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ 21-րդ դարի կեսին մարդիկ կբախվեն ջրի անբավարարության խնդրին:

«Մենք պետք է ջրային ռեսուրսների կիրառման համար նոր մոտեցումներ յուրացնենք, որպեսզի հաղթահարենք այն խնդիրները, որոնք կապված են աշխարհի բնակչության աճի և կլիմայի փոփոխությունների հետ: Եթե քայլեր չձեռնարկեն, 2050թ. գրեթե 5 միլիարդ մարդ կապրի այնպիսի տարածաշրջաններում, որոնք ջրով վատ ապահովված են», - հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն:

Դրա հետ մեկտեղ պարզվում է, որ մարդկությանը ջրհեղեղների տեսքով այլ «ջրային խնդիր» ևս է սպասվում: Մասնավորապես ակնկալվում է, որ 2050թ. ջրհեղեղներից կտուժի 1,6 միլիարդ մարդ, այսինքն` մոլորակի բնակչության 20%-ը:

Փորձագետների խոսքով` ևս մեկ լուրջ սպառնալիք է նաև ջրի որակի վատթարացումը: Նրանց խոսքերով` մոլորակի ջրապաշարները գնալով ավելի են աղտոտվում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պրինսթոնի համալսարանի գիտնականները հայտարարել էին, որ Երկրի վրա ավելի քան 1.5 ° C ջերմացումը կհանգեցնի իր ծավալներով աննախադեպ ջրհեղեղների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: