Հայերեն   English   Русский  

Սերժ Սարգսյանը քննարկել է խոշոր միջոցառումները (լուսանկար)


  
դիտումներ: 431

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել՝ քննարկելու 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական խոշոր միջոցառումների՝

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք տնտեսական ֆորումի, Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստության ընթացքը, ամփոփելու վերոհիշյալ աշխատանքների իրականացման պլան-ժամանակացույցները և ավարտական տեսքի բերելու միջոցառումների կազմակերպական ծրագրերը՝ նկատի առնելով, որ դրանց անցկացմանը քիչ ժամանակ է մնացել:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաև ս.թ. հունվարի 26-ին Հանրապետության Նախագահի մոտ կայացած նախորդ հանդիպման ժամանակ ըստ առանձին ուղղությունների տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Զեկույցներով հանդերձ են եկել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանք ներկայացրել են Հանրապետության Նախագահի հրամանագրերով ստեղծված պետական և միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովների գործունեության շրջանակներում մինչ այժմ իրականացված և առաջիկա ամիսներին նախատեսվող աշխատանքները՝ բովանդակային, տեխնիկական, կազմակերպական, ֆինանսատնտեսական, գեղագիտական ձեւավորման և այլ ուղղություններով, որոնք քննարկվել են խորհրդակցությանը հրավիրված պատասխանատուների հետ: Զեկուցողները վստահեցրել են, որ ծրագրված աշխատանքներն ընթանում են պլան-ժամանակացույցների համաձայն եւ կարեւորագույն պետական վերոնշյալ միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով:

Խորհրդակցություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: