Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատար


  
դիտումներ: 304

Բաթումում երեկ տեղի ունեցավ Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 4-րդ տուրը: Մրցաշարի առաջատարների խմբում ընթացող մասնակիցներից միայն Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Հովհաննիսյանը կարողացավ հաղթանակ տոնել:

Այս հաղթանակի շնորհիվ Հովհաննիսյանն իր ակտիվում 4 հնարավորից գրանցեց 4 միավոր և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: 13 շախմատիստ, որոնց թվում է Հայկ Մարտիրոսյանը, 3.5-ական միավորով հետապնդում են առաջատարին:

Նշենք, որ 4-րդ տուրում Մարտիրոսյանը հայկական դերբիում հաղթանակ տոնեց Հրանտ Մելքումյանի նկատմամբ:

Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 3-ական միավոր: Մրցաշարում հերթական հաճելի անակնկալը գրանցեց պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով ոչ-ոքի խաղաց Ուկրաինան ներկայացնող միջազգային վարպետ Վասիլի Կորչմարի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: