Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում խստացրել են անվտանգության միջոցառումները


  
դիտումներ: 155

Թուրքիայում Նովրուզի տոնակատարության առնչությամբ խստացվել են ավտանգության միջոցառումները:

Երկրի մի շարք քաղաքներում իրավապահ մարմիններն անցկացրել են գործողություններ՝ ահաբեկչական խմբավորումների հետ առնչություն ունեցող անձանց ձերբակալման ուղղությամբ:

Այսպես՝ Ստամբուլում ոստիկանության հատուկ ջոկատայինները 19 հասցեներով ռեյդեր են անցկացրել: Ձերբակալվել են քուրդ անջատողականների հետ համագործակցության մեջ կասկածվողներ:

Կայեսրի (Կեսարիա) նահանգի դատախազությունում 38 զինծառայողների ձերբակալելու որոշում է կայացվել: Նրանց կասկածում են Թուրքիայում արգելված Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ: Վերջինս մեղադրվում է Թուրքիայում 2016 թ-ի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Ներկայումս այդ փաստերի առնչությամբ հետաքննություն է սկսվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: