Հայերեն   English   Русский  

Բրիթնի Սփիրսի մասնակցությամբ գովազդը խիստ քննադատության է արժանացել. Լուսանկարներ


  
դիտումներ: 727

Օրեր առաջ 36-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսը վերադարձել է նորաձևության աշխարհ` Kenzo ապրանքանիշի La Collection Memento N°2 ջինսային հավաքածուի նոր դեմքը դառնալով: Գրում է Elle.ru-ն:

Հավաքածուն արդեն հասանելի է գնորդների համար, իսկ նորաձևության տան պաշտոնական կայքում հայտնվել են երգչուհու մասնակցությամբ գովազդային հոլովակի տեսանյութն ու լուսանկարները, որտեղ Բրիթնին նման է 2000թ. սկզբին ինքն իրեն, երբ ամբողջ աշխարհում մեծ ճանաչում էր վայելում և սիրված էր:

Երգչուհու երկրպագուները շնորհավորել են նրան նոր հաջողության կապակցությամբ` ընդգծելով, որ որևէ մեկը չէր կարող այդ գովազդում այնքան համահունչ և ներդաշնակ լինել, որքան Սփիրսը: Սակայն արձագանքը միանման չի եղել: Որոշ չափազանց խիստ քննադատներ հիշեցրել են Բրիթնիին, որ նա պատասխանատու է երկու որդիների համար, իսկ այլ օգտատերեր կարծիք են հայտնել, որ ֆոտոշոփի և այլ շտկումների չարաշահման պատճառով միանգամից չեն ճանաչել երգչուհուն:

Նման նկատողություն իր էջում հրապարակել է նաև երաժշտական քննադատ Ջո Կոսկարելլին. «Իսկ դուք վստա՞հ եք, որ դա Բրիթնի Սփիրսն է»:

Հիշեցնենք, որ նորաձևության աշխարհում ֆոտոշոփի չարաշահման խնդիրը շատ սուր է դրված: Շատ հայտնի դերասանուհիներ քննադատել են աշխարհահռչակ ամսագրերի խմբագրություններին իրենց լուսանկարները չափազանց շատ շտկելու պատճառով: Նման դերասանուհիներից են Կիրա Նայթլին, Ջուլիա Ռոբերթսը, Քեյթ Ուինսլեթը, 79-ամյա Ջեյն Ֆոնդան, որն անգամ որպես բողոքի նշան ամբողջովին «բնական տեսքով» էր ամսագրի շապիկ զարդարել:

Իսկ հենց Բրիթնին դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել քննադատությունները:

Բրիթնի Սփիրս-kENZO

Բրիթնի Սփիրս-kENZO

Բրիթնի Սփիրս-kENZO

Բրիթնի Սփիրս-kENZO

Բրիթնի Սփիրս-kENZO





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: