Հայերեն   English   Русский  

​Վազգեն Մելիքյանը դարձավ «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագիր


  
դիտումներ: 1238

Սույն թվականի մարտի 21-ի նիստում ՀՀ ԳԱԱ նախագահությունը հաստատեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանին «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում:

Վազգեն Մելիքյանը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի Ուսումնական դեպարտամենտի տնօրենն է, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնի, ՀՊՃՀ-ի Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնի վարիչը:

Նա 270 գիտական հոդվածի, 135 մեթոդական աշխատանքի և ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

Վազգեն Մելիքյանը ՀՀ գիտության վաստակավոր գործիչ է: Արժանացել է Հանրապետության Նախագահի Մրցանակի: Կրթության և գիտության բնագավառում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդաով, ՀՊՃՀ-ի, ԵՊՀ-ի, Հայ-ռուսական համալսարանի ոսկե մեդալներով, Եվրորպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հուշամեդալով, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության ոսկե մեդալով: Նա Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի կիրառական ռադիոէլեկտրոնիկայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, Արցախի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր:

Վազգեն Մելիքյանը «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում փոխարինելու է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին, ով 10 տարի եղել է հանդեսի գլխավոր խմբագիրը:

ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհակալություն հայտնեցին ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին ամսագրիգլխավորխմբագիրպաշտոնումարդյունավետ աշխատանքի համար:

21.03.2018թ.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: