Հայերեն   English   Русский  

Շուտով Միջնավանում շահագործման կհանձնվի բնակելի նոր շենք


  
դիտումներ: 432

«Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում կառուցվում է միհարկանի 8 բնակարանանոց նոր շենք:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն ասել է, որ շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 2017 թվականի ամռանը:

Նրա խոսքով՝ ներկայումս ընթանում են շենքի ներքին հարդարման աշխատանքները. այն ավարտելուց հետո նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում:

Ըստ մեր զրուցակցի՝ 8 բնակարաններից 4-ն արդեն ունեն իր հասցեատերերը, որոնցից մեկը բազմազավակ ընտանիք է, 2-ը՝ պայմանագրային զինծառայողներ, 1-ը՝ վերաբնակիչ: Մնացած 4 բնակարաններն էլ հետագայում կտրամադրվի վերաբնակիչներին:

Դ. Դավթյանը հայտնել է, որ շինարարությունն ամբողջությամբ կավարտվի 1 ամսից, իսկ բնակարանների հանդիսավոր հանձնման արարողությունը տեղի կունենա մայիսյան եռատոների օրերին:

քաղաքապետարանի շենք,Միջնավան

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ Միջնավանում իրականացվում է նաև քաղաքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքներ. այն կավարտվի ապրիլին:

Լուսանկարները՝ Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: