Հայերեն   English   Русский  

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի հնարավորության մասին


  
դիտումներ: 371

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինը հայտարարել է բանակցությունների արդյունքում Սեուլի, ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի անցկացնման հնարավորության մասին: Այսդ մասին հաղորդում է «Рёнхап» լրատվական գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով` Հարավային Կորեայի ջանքերով Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից հետո Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների գագաթաժողովի անցկացումը պատմական իրադարձություն է:

«Եվ կախված արդյունքներից (գագաթնաժողովների) նրանք կարող են Հարավի, Հյուսիսի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի հանգեցնել», - ասել է Մուն Չժէ Ինը:

Նա նշել է, որ կողմերը մոտակա և հետագա բանակցությունների ընթացքում պետք է ամբողջությամբ լուծեն Կորեական թերակղզու դէնուկլերիզացիայի և խաղաղության հաստատման խնդիրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ներկայացուցիչները պայմանավորվել են խուսափել Հյուսիսային Կորեայի հետ «անցյալի սխալներից»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: