Հայերեն   English   Русский  

Կրեմլում մեկնաբանել են Լավրովի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկությունը


  
դիտումներ: 555

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Կրեմլում խորհուրդ են տվել ուշադրության չարժանացնել լրատվամիջոցներում հայտնվող այն շահարկումները, որ իբրև Սերգեյ Լավրովը լքելու է արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Գրում է Gazeta.ru-ն:

«Եկեք շնորհավորենք Սերգեյ Վիկտորովիչին ծննդյան օրվա կապակցությամբ և ուշադրություն չդարձնենք շահարկումներին», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ RTVI հեռուստաընկերությունը` հղում անելով մի քանի աղբյուրների, հայտնել էր, որ Սերգեյ Լավրովը չի ընդգրկվի նոր կառավարության կազմում, քանի որ վաղուց է ցանկանում լքել արտգործնախարարի պաշտոնը, որը զբաղեցնում է 2004թ.:

Մարտի 21-ին Սերգեյ Լավրովը դարձել է 68 տարեկան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: