Հայերեն   English   Русский  

​Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է արդեն ավանդական դարձած իրանական մշակույթին նվիրված ցուցահանդեսը


  
դիտումներ: 1020

Երևանի քաղաքապետարանի՝ մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանմանը միտված միջոցառումների ծրագրով Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է արդեն ավանդական դարձած «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը՝

նվիրված իրանական մշակույթին:Բացման արարողությանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Ցուցահանդեսում ներկայացված է 17-19-րդ դարերին վերագրվող ավելի քան 50 ցուցանմուշ, այդ թվում՝ գեղանկաներ, գորգեր, մանրանկարներ, տարազներ, կենցաղային և ծիսական իրեր: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 31-ը:

Նշենք նաև, որ Երևան քաղաքի պատմության թանգարանում «Մշակութային երկխոսություն» խորագրի ներքո պարբերաբար կազմակերպվում են տարբեր երկրների մշակույթը ներկայացնող ցուցահանդեսներ:

Երևանիքաղաքապետարանիտեղեկատվության

ևհասարակայնությանհետկապերիվարչություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: