Հայերեն   English   Русский  

Հրդեհ Գուգարքի անտառտնտեսության տարածքում (թարմացված)


  
դիտումներ: 537

Մարտի 20-ին, Ժամը 16:15-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրեն Ղարաբեկյանից տեղեկություն է ստացվել,

որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հարավային սարալանջում՝ Մայմեխի փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մայմեխի փողոցի թիվ 8 հասցեից մոտ 1 կմ դեպի հյուսիս՝ սարալանջին, այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին:

Ժամը 18:56-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրեն Ղարաբեկյանից տեղեկություն է ստացվել, որ հրդեհի վայրում սահմանվել է հերթապահություն՝ անտառտնտեսության աշխատակիցների կողմից:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև անտառտնտեսության 10 աշխատակից:

***

Ս. թ. մարտի 21-ին, ժամը 11:55-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրենից տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է:

Ժամը 23:06-ին տեղեկություն է ստացվել, որ այրվել է մոտ 25 հա բուսածածկույթ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: