Հայերեն   English   Русский  

​Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունը արցունքաբեր գազ է բաց թողել քվեարկությունը դադարեցնելու նպատակով


  
դիտումներ: 111

Արցունքաբեր գազը բաց է թողնվել Մոնտենեգրոյի հետ սահմանազատման համաձայնագրի վերաբերյալ քվեարկությունը խափանելու նպատակով:

«Ինքնորոշման շարժում» կուսակցության կողմից բաց թողնված գազի հետևանքով քվեարկությունը չի կայացել և բոլոր քաղաքական գործիչները լքել են դահլիճը: 120 տեղանոց խորհրդարանում ակնկալվում էր քվեարկողների երկու երրորդի կողմ քվեարկությամբ վավերացնել 2015-ի համաձայնագիրը:

Կուսակցության անդամների պնդմամբ համաձայնագրի հաստատումից հետո Կոսովոն իր տարածքից կկորցնի 20 հազար արկ:

Կոսովոյում ԱՄՆ դեսպան Գրեգ Դելաուին արված բռնությունը դիտարկել է որպես «քաղաքական գործիք»: Նա հորդորել է քվեարկությունը նորից անցկացնել և հասցնել իր ավարտին:

Կոսովոն անկախություն է ձեռք բերել Սերբիայից 2008-ին, թեև այն չի ճանաչվել Բելգրադի կողմից, և հուսով է ապագայում անդամակցել ԵՄ-ին:

2016-ին Կոսովոն ԵՄ-ի հետ ստորագրել է կայունացման և ասոցացման համաձայնագիր, որի նպատակն է Բալկանյան պետության աստիճանաբար ինտեգրումը Եվրոպայի 28 անդամների միություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: