Հայերեն   English   Русский  

​Ինտելեկտուալ լինելու 6 զարմանալի նշաններ


  
դիտումներ: 691

Մի շարք բնութագրիչներ կապված են խելացիության հետ, սակայն դրանց մի մասը գայթակղիչ չեն թվում: IQ թեստ անցկացնելու փոխարեն կարող եք պարզապես ստուգել այս 6 նշանների առկայությունը Ձեզ մոտ:

Դուք կհամարվեք ինտելեկտուալ, եթե

1. Օգտագործում եք թմրամիջոցներ

Գիտական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թմրամիջոց օգտագործելը կարող է համարվել ինտելեկտի նշան, սա կարող է լինել այն պատճառով, որ ինտելեկտուալ մարդիկ ավելի բաց են նոր փորձությունների համար և ավելի հաճախ են ձանձրանում: Այս երևույթը առավել նկատելի է կանանց մոտ:

2. Լիբերալ եք

Ազատ քաղաքական հայացքներով մարդիկ ունեն ավելի բարձր IQ:

Պատճառն այն է. որ ազատական համոզմունքները հակասում են էվոլյուցիան բնազդներին, ավելի ինտելեկտուալ լինելը ենթադրում է դրանց հաղթահարումը հեշտությամբ:

3. Միայնակ եք

Երջանկության գաղափարը երբեմն հնարավոր է շփոթել ընկերների հետ ուրախ ժամանց անցկացնելու հետ: Սակայն, ըստ երևույթին, սոցիալականացումը խելացի մարդկանց կարող է նաև դժբախտացնել:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ իրականում, ինտելեկտուլ մարդիկ որքան շատ են շփվում ընկերների հետ, այնքան ավելի քիչ է նրանց գոհունակության զգացումը կյանքից:

4. Ուշ եք քնում

Որոշ ուսումնասիրությունների արդյունքների համաձայն խելացի մարդիկ ուշ են քնում և ուշ արթնանում:

5. Ծույլ եք

Ըստ որոշ հետազոտողների ծույլ մարդիկ, առավել հավանական է, որ սիրում են մտածել, ի տարբերություն մյուսների:

6. Տառապում եք հոգեկան հիվանդությամբ

Մանկական բարձր IQ-ն կապված է երկբևեռ խանգարման առանձնահատկությունների հետ, ինչպես նաև խելացի մարդիկ առավել հակված են անհանգստության:

Թեև այս հատկանիշներից շատերը լավ չեն հնչում, սակայն հնարավոր է նաև դրանց ճշմարտացի լինելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: