Հայերեն   English   Русский  

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրն ներկայացվել է ԱԺ վավերացման


  
դիտումներ: 244

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի վավերացմանը:

Նախագիծը ներկայացնող ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ այս շրջանակային համաձայնագիրը կարևորվում է այն հանգամանքով, որ նոր գործընկերային մակարդակի են բարձրացվում ՀՀ և ԵՄ երկկողմ հարաբերությունները կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում։

Այն ավելի ընդգրկուն ոլորտային համագործակցություն է առաջարկում, նախատեսելով մի շարք ուղղություններով համապատասխան մոտարկում ԵՄ չափորոշիչներին։ Համաձայնագրի դրույթները համապատասխանում են ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

Փոխնախարարը հիշեցրեց, որ համաձայնագիրը կնքվել է 2017 թվականի նոյեմբերին: Այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ վերջին պետությունը կծանուցի, որ ներպետական գործընթացները ավարտվել են: Այս պահի դրությամբ ներպետական գործընթացները ավարտել և ծանուցել է միայն Էստոնիան: Սակայն պայմանագիր որոշ մասեր կարող են կիրառվել մինչև վերջնական ուժի մեջ մտնելը: Դա հնարավոր կլինի անել, եթե Հայաստանն ավարտի իր ներպետական գործընթացները և ծանուցի:

Նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով վավերացման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: