Հայերեն   English   Русский  

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման աշխատանքները շարունակում ենք. Շավարշ Քոչարյան


  
դիտումներ: 389

Գրեթե անհնար է, որ որևէ եվրոպական պետություն փորձի խոչընդոտել ՀՀ-Եմ շրջանակային համաձայնագրի վավերացումը կամ որ որևէ անդամ պետություն չի ստորագրի այն. եթե որևէ մեկի մոտ կասկած լիներ, ապա ԵՄ-ն չէր ստորագրի այն:

Այսօր լրագրողների հետ զրույցում Կառավարության նիստից հետո ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան, երկրորդ հայտարարությունը եղել է Գերմանիայի կողմից: Քոչարյանը պարզաբանեց՝ Գերմանիայն դեռևս ճշտում է, թե արդյոք այդ համաձայնագիրը չի սահմանափակում իր սուվերեն իրավունքը՝ կապված անվտանգության ոլորտի հետ: «Այսինքն՝ դա խոսում է այն մասին, որ անդամ պետություններն ուշադիր նայում են համաձայնագիրը: Շատերի հետ կապի մեջ են, և նրանք խոսում են այն մասին, որ պրոցեսը սկսվել է: Քանի որ համաձայնագիրը բոլոր երկրների կողմից վավերացնելը ժամանակատար է՝ համաձայնագիրը նախատեսել է զգալի հատվածի ժամանակավոր կիրարկում»,- նշեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է Վիզաներին, ապա, ըստ փոխնախարարի, դրանց ազատականացումը անընդհատ գործընթաց է և այնպես չէ, որ մենք սպասում ենք ինչ-որ մի պահի այդ գործընթացը սկսելու համար:

«Այստեղ առանձին երկրների հետ աշխատելու խնդիր կա նաև, որովհետև ընդհանուր դիրքորոշումը Եվրամիության ձևավորվում է առանձին պետությունների մոտեցումից ելնելով: Սա այն դեպքն է, երբ այդ իրավասությունը չի լիազորված ԵՄ-ին, ալյ ամեն պետություն նույնիսկ կարող է խոչընդոտել: Այդ տեսակետից կարևոր է բոլորի հետ աշխատել», - նշեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ պետք է հասկանալ՝ եվրոպական երկրներում վիզաների ազատականացման վերաբերյալ ծանր իրավիճակը պայմանավորված է միգրանտների հոսքով, և եվրոպական պետությունները այդ հարցին ավելի զգուշավոր են վերաբերվում.«Սակայն մենք դա խոչընդոտ չենք համարում և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում ենք»,-ասաց պարոն Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ եվրոպական երկրները շահագրգիռ են, որ վիազների ազատականացումը չբերի չարաշահումների.«Այսինքն՝ եթե անձը մեկնում է եվրոպական երկիր, ապա միայն որպեսզի վերադառնա: Այնպես որ դրանք իրար հետ շաղկապված խնդիրներ են»:

Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօր ԱԺ է ուղարկել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը վավերացնելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: