Հայերեն   English   Русский  

«Չորրորդ իշխանություն». Ավշարցի Արայիկ և Արամայիս Գրիգորյաններն անընդհատ ստիպված են լինում «սրբագրել» իրենց գյուղապետ եղբոր քայլերը


  
դիտումներ: 13262

«ՉԻ» տեղեկություններով՝ Ավշարցի եղբայրներ՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը անընդհատ ստիպված են լինում «սրբագրել» իրենց գյուղապետ եղբոր՝ Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի քայլերը: Բանն այն է, որ այս անգամ գյուղապետը անդրադարձել է համայնքների խոշորացման թեմային:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ հարակից գյուղերի ղեկավարների մոտ նա մշտապես հայտարարում է, որ եղբայրների շնորհիվ մյուս գյուղերը միանալու են Ավշարին և ինքն էլ դառնալու է խոշորացված համայնքի ղեկավար:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի նախկին մարզպետները մշտապես դժգոհել են, որ Ավշարը մարզում համարվում է ամենավատ հարկատուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: