Հայերեն   English   Русский  

​Դաքքայի առաջին ազդեցիկ բիզնեսմենները հայերն են


  
դիտումներ: 4814

Հայերը ամենայն հավանականությամբ Բենգալ են եկել, նախքան որևէ այլ եվրոպացի առևտրակաների այստեղ գալը

և կարևոր դեր խաղացել ոչ միայն Բենգալի այլև ամբողջ Հնդկաստանի արտահանման-ներմուծման բիզնեսում:

Հայերը Բենգալ-Բիհար են հասել 17-րդ դարի սկզբին և մինչ այժմ Բիհարում Կալկաթայի թանգարանում պահպանվել են 1630-1640-ական թվականների հայկական արձանագրությունները:

Ըստ Դաքքացի հեղինակ Ահմադ Հասան Դանիի հայերը Դաքքայում հաստատվել են 18-րդ դարի սկզբին և հիմնել իրենց գաղութը: Մեկ այլ հեղինակ Աննա Բազիլը գրում է , որ առաջին հայ առևտրականները Դաքքա են եկել 1613-ին: Հայերը բնակություն են հաստատել այսօրվա Արմանիտոլայում ստեղծելով իրենց փոքրիկ համայնքը, սակայն նրանք անփոխարինելի էին իրենց տեքստիլային առևտրում, և հաստատել էին մոնոպոլիա աղի, ընկույզի և ափիոնի առևտրում:

1747թ-ին արդեն ըստ Ջոն Տեյլորի հայերը Դաքքայից հագուստի խոշոր արտահանողներն էին, ավելի առաջ քան անգլիացիները, հոլանդացիները և ֆրանսիացիները: Նրանք շատ հարուստ էին, իսկ նրանց ազդեցությունն այնքան մեծ էր, որ շուտով կառուցեցին իրենց եկեղեցին և շատ ու շատ այլ կառույցներ: Նախքան Արմանիտոլայի եկեղեցու կառուցումը նրանք այցելում էին իրենց կողմից կառուցված փոքրիկ մատուռ: 1781թ-ին հայերը հին մատուռի տեղում կառուցեցին Սուրբ Հարության եկեղեցին Միքայել Սարգսի, Աստվածաթոռ Գևորգի, Մարգար Պողոսի և Խոջա Պետրոսի հովանավորչությամբ:

Հայերն այստեղ հայտնի դարձան որպես բիզնեսմեններ: Նրանք 19-րդ դարի երկրորդ կեսերին առաջինն էին,ովքեր Դաքքայում զբաղվում էին ջութակի բիզնեսով: Այստեղ առավել հայտնի հայեր էին Աբրահամ Պողոսը,Մարգար Դավիթը, Մ Խաչատուրը, Ա Թովմասը, Միքայել Սարգիսը և Պ Արատունին: Նրանցից ՄիքայելԴավիթը զբաղվում էր ջութակի ուղիղ դեպի Լոնդոն արտահանմամբ: Հայերն իրենց ազդեցությունն ունեին նաև ներքին առևտրի վրա: Նրանք առաջինն էին, ովքեր Եվրոպական և Բրիտանական ապրանքները ներմուծեցին Դաքքա և իրենց ոճով հիմնեցին քաղաքի առևտրային կետերը:

Հայերը նաև մեծապես նպաստեցին քաղաքացիական հասարակության զարգացմանն ու քաղաքային կյանքին:Նիկոլաս Պողոսը 19-րդ դարի սկզբին հիմնեց «Պողոս»-ի դպրոցը ինչպես նաև հանդիսանում էր Դաքքայի քաղաքապետարանի հիմնադիր անդամ:

Հայերի ազդեցությունը տարածվում էր ոչ միայն Դաքքայում այլև հարևան քաղաքներում: Հայազգի Ստեֆան Արատունու որդի Հերբերթ Միքայելը եղել է Նարայաջանջիի քաղաքապետը: Այսօր քաղաքում կա նրա անունով փողոց, ինչպես նաև տեղի դպրոցներից մեկը անվանակոչվել է նրա անվամբ:






Մեկնաբանություններ - 1

joyce     26.03.2018 Ես ուրախություն ունեմ: Ամուսինս թողեց ինձ
3 տարի առաջ մեր երեխաների համար
Պատճառն այն էր, որ ես կարողացա ստանալ
նա վերադարձավ, բայց չաշխատեց, ես զգացի
ինչպես իմ կյանքն ավարտված էր, ես
գրեթե ինքնասպանություն էր գործել
զգացմունքայինորեն շատ երկար ժամանակ
ժամը: մինչեւ ես հանդիպեցի Dr.Nhaga- ին
(Nhagasolutions@gmail.com) վրա
Ինտերնետ, որն ինձ օգնեց
վերամիավորման միտք եւ 3 օրվա ընթացքում
ամուսինս վերադարձավ ինձ
ներողություն խնդրելով: Դոկտոր NHAGA իսկապես
տաղանդավոր կին, եւ ես չէի լինի
դադարեցրեք նրան, քանի որ նա
հիանալի կին է: Եթե ունեք
Խնդրում ենք դիմել նրան
լուծել ձեր բոլոր խնդիրները: Կապ
նրա.
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: