Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ձերբակալվել է Նիդերլանդների հետախուզական ծառայության ներկայացուցիչ


  
դիտումներ: 111

Թուրքիայում ձերբակալվել է Նիդերլանդների հետախուզական ծառայության ներկայացուցիչ: Այս մասին գրում են թուրքական լրատվական միջոցները՝ հղում կատարելով Թուրքիայի ազգային հետախուզության աղբյուրներին (MİT):

Հաղորդվում է, որ ձերբակալված հոլանդացի հետախույզն ավելի վաղ եղել է Աֆղանստանում: Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ հետախուզական ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Թուրքիայում անցկացված մի շարք բողոքի ակցիաների, որոնք ուղղված են եղել սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության դեմ:

Հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին՝ ուղղված քրդական «Ազգային ինքնապաշտպանության ուժերի» զինյալների և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ: Վերջիններիս Անկարան համարում է ահաբեկչական կառույցներ: Աֆրինում ապրում են մոտ 1.5 մլն քրդեր և Սիրիայի այլ շրջաններից փախստականներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: