Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլիին սիրավեպ են վերագրում անշարժ գույքի գործակալի հետ


  
դիտումներ: 1393

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին սիրավեպ է սկսել անշարժ գույքի գործակալի հետ, որը չի ցանկանում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվել: Գրում է Strana.ua-ն:

Այդ մասին հայտնում է Entertainment Tonight-ը: Աղբյուրը հայտնել է, որ թեև Ջոլիի և այդ տղամարդու միջև դեռևս ոչինչ լուրջ չէ, սակայն Ջոլին սկսել է բավական հաճախ հանդիպել իր նոր ծանոթի հետ:

Հենց նա է օգնել դերասանուհուն հաղթահարել Բրեդ Փիթի հետ հիվանդագին ամուսնալուծությունը:

«Էնջիի համար չափազանց ծանր էր Բրեդի հետ ամուսնալուծությունը և այդ շփումը նրան շատ օգնեց», - հայտնել է աղբյուրը:

Հայտնի է նաև, որ այդ տղամարդը տարիքով մեծ է Ջոլիից:

Պարբերականի աղբյուրը հայտնել է նաև, որ Ջոլիի և Փիթի վերամիավորման մասին խոսք անգամ չի կարող լինել:

«Նրանք շատ վատ են բաժանվել ու թեև միասին 6 երեխաներ ունեն, չեն կարող միևնույն ժամանակ նույն սենյակում գտնվել», - հայտնել է աղբյուրը:

Ինչպես հայտնի է, Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության մասին տեղեկության տարածումից հետո, դերասաններից յուրաքանչյուրին բազմաթիվ սիրավեպեր են վերագրել, որոնցից որևէ մեկը դեռևս չի հաստատվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: