Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա


  
դիտումներ: 411

Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիկլիի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար,

գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր՝ մարտի 28-ին, պաշտոնական այցով մեկնել է մայրաքաղաք Անկարա:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մինվալ» լրատվական կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, այցի շրջանակներում նախատեսվոմ է հանդիպում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ պետական կառույցների ղեկավարության հետ:

Մարտի 31-ին Զաքիր Հասանովը կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի կունենա Թուրքիայի Գիրեսուն քաղաքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: