Հայերեն   English   Русский  

Մոսկվայում պատրաստվում են Պուտինի և Թրամփի հանդիպմանը


  
դիտումներ: 463

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով` նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիմանը նախապատարստվելու նպատակով ԱԳՆ-ին հանձնարարությունը տրվել է երկու երկրների ղեկավարների վերջին հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Գրում է Vesti.ru-ն:

«Նախագահները պայմանավորվել են արտաքին գործերի նախարար Լավրովին և նրա ամերիկացի գործընկերոջը հանձնարարել քննարկել այդ հարցերը», - ասել է Դմիտրի Պեսկովը` պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա նաև հստակեցրել է, որ դեռևս տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է ռուս դիվանագետներին արտաքսման վերաբերյալ Վաշինգթոնի որոշումից հետո հետևել համաձայնագրերին:

Պեսկովը կրկին անգամ հիշեցրել է Պուտինի խոսքերը, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել հարաբերությունները գործընկերների հետ այնքանով, որքանով նրանք պատրաստ են դրան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: