Հայերեն   English   Русский  

Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը կես միավորով են հետ մնում Եվրոպայի առաջնության առաջատարներից


  
դիտումներ: 467

Բաթումում երեկ տեղի ունեցավ Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրը:

Առաջատարներին հետապնդողների խմբում ընթացող մեր երկու ներկայացուցիչները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը, մրցում էին միմյանց դեմ: Պարտիան ավարտվեց Ռոբերտ Հովհաննիսյանի հաղթանակով: Մրցաշարում կարևոր հաղթանակներ տոնեցին Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը: Վերջին տուրից առաջ 8 շախմատիստ վաստակել են 7.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 7-ական միավոր և միայն կես միավորով են հետ մնում առաջատարներից:

Մեր ներկայացուցիչներից մրցաշարում հաջող ելույթներն են շարունակում պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Աննա Սարսգայնը: Հակոբյանը վաստակել է 6.5 միավոր և այս պահին շուրջ 24 կետով բարելավում է իր անհատական վարկանիշը: Տպավորիչ է նաև պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանի ելույթը, ով վաստակել է 5 միավոր և իր գործակիցը բարելավում է միանգամից 93 կետով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: