Հայերեն   English   Русский  

Զաքիր Հասանովը թուրք պաշտոնյաների հետ քննարկել է ռազմական համագործակցության շուրջ հարցեր


  
դիտումներ: 116

Պաշտոնական այցով մայրաքաղաք Անկարայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 28-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմաիլ Դեմիրի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքին, կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները և մտքեր են փոխանակել ռազմական արդյունաբերության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նույն օրը Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովման գործում ադրբաջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի դերը:

Կողմերը խոսել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության, համատեղ ռազմական զորավարժությունների անցկացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Մարտի 31-ին Զաքիր Հասանովը կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի կունենա Թուրքիայի Գիրեսուն քաղաքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: