Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր նվաճեցին


  
դիտումներ: 405

Բաթումում ավարտվեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը:

8.5 միավորով 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Շարիչը: 8 միավորով Լեհաստանը ներկայացնող Ռադոսլավ Վոյտաշեկը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչ Սանան Սյուգիրովը նույնքան միավորով դարձավ 3-րդը:

2018 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը ընտրական փուլ է աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվեցին 23 մասնակից: Հայաստանի ներկայացուցիչներից ուղեգրեր նվաճեցին 7.5-ական միավոր վաստակած Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը: Հովհաննիսյանը գրավեց 16-րդ, իսկ Փաշիկյանը՝ 21-րդ հորիզոնականը: Ուղեգիր նվաճելուն շատ մոտ էր նաև Հրանտ Մելքումյանը, ով նույնպես վաստակել էր 7.5 միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվել էր 25-րդ հորիզոնականում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: