Հայերեն   English   Русский  

Ալեքս Ռոդրիգեսը Նյու Յորքի ամենաթանկարժեք բնակարաններից մեկը նվիրել է Ջենիֆեր Լոպեսին. Լուսանկարներ


  
դիտումներ: 726

Նախկին մարզիկը իրենց սիրավեպի 1-ամյակի կապակցությամբ շքեղ բնակարան է նվիրել սիրելիին Միացյալ Նահանգների ամենաբարձր երկրանքերում

Նախորդ շաբաթ Ջենիֆեր Լոպեսը և Ալեքս Ռոդրիգեսը տոնել են իրենց հարաբերությունների 1-ամյակը: Իսկ դա լավ պատրվակ էր դարձել արևմտյան լրատվամիջոցների համար, որպեսզի սկսեն պարբերաբար տեղեկություն տարածել այն մասին, որ զույգը պլանավորում է մոտ ապագայում ամուսնանալ: Գրում է Elle.ru-ն:

Սակայն Ջեյ Լոն անմիջապես հերքեց այդ տեղեկությունը` հայտարարելով, որ ինքն ու Ալեքսը չեն պատրաստվում արագացնել իրադարձությունների ընթացքը:

Սակայն, ամենայն հավանականությամբ, Ռոդրիգեսը լուրջ է տրամադրված: Նախօրեին Ալեքս Ռոդրիգեսը սիրելիի համար գնել է Նյու Յորքի ամենաթանկարժեք բնակարաններից մեկը` արևմտյան կիսագնդում ամենաբարձրահարկ շենքը համարվող 432 Park Avenue 96-հարկանի երկնաքերում:

Նոր բնակարանի համար, որը գտնվում է երկնաքերի 36-րդ հարկում և զբաղեցնում է 425քառ. մետր տարածք, Ռոդրիգեսը 15 միլիոն դոլար է վճարել:

Ակնհայտ է, որ աստղային զույգն իրենց կյանքի նոր փուլի է պատրաստվում և պատահական չէ, որ նրանք սկսել են համատեղ բնակարանի ձեռքբերումից:

Իսկ նախկինում զույգը ժամանակ առ ժամանակ միմյանց բնակարանում էր բնակվում, սակայն 2017թ. նրանք ակտիվորեն համատեղ բնակարան էին փնտրում, որը բավական մեծ և հարմարավետ պետք է լիներ նրանց ընտանիքի համար:

Ջենիֆեր-Ալեքս-բնակարան

Ջենիֆեր-Ալեքս-բնակարան

Ջենիֆեր-Ալեքս-բնակարան

Ջենիֆեր-Ալեքս-բնակարան

Ջենիֆեր-Ալեքս-բնակարան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: