Հայերեն   English   Русский  

​Հիալուրոնաթթու


  
դիտումներ: 2406

Որքան էլ տխուր լինի, տարիքն արտաքին տեսանելի փոփոխությունների պատճառ է դառնում: Մի օր էլ հայելու մեջ հանկարծ աչքերի անկյուններում ու ճակատին նկատում ես կնճիռներ, թոշնած մաշկ, այնինչ թոշակի անցնելու համար դեռ բավականին ժամանակ կա:

Շատերն այդ խնդիրների լուծումը գտնում են մասնագիտացված սրահներում, ներարկումների միջոցով, սակայն դա իր բացասական կողմն ունի. մաշկն արտաքին միջավայրից օգնություն ստանալով՝ ծուլանում է: Այսինքն՝ այն, ինչ կարող է անել, այլևս չի կամենում, դադարում է հիալուրոնաթթու արտադրել: Ինչո՞ւ արտադրել, եթե կարելի է առանց չարչարվելու ստանալ: Այդ նյութի շնորհիվ է, որ մաշկի խոնավությունը պահպանվում է ու դեմքն էլ թարմ է մնում: Անկասկած է, որ հիալուրոնաթթվի պաշարները կարելի է համալրել կոսմետիկ միջոցների օգնությամբ, սակայն մի բայց կա այս հարցում. նման ազդեցությամբ կարելի է միայն մաշկի վերին շերտերի վրա ազդել: Իսկ ինչպե՞ս կարելի է երիտասարդության այդ բաղադրիչով հարստացնել մարմինը:

Պարզվում է, որ գոյություն ունեն մթերքներ, որոնք պարունակում են հիալուրոնաթթու: Դրանք կարելի է ամեն օր գործածել:

Հասկանալի է, որ դրանց ազդեցությունն անմիջապես անհնար է նկատել ու գնահատել, սակայն արդյունք հաստատ կունենաք:

Խաղող. այն պետք է ուտել ամբողջությամբ: Խաղողի թաղանթը մեծ քանակությամբ հիալուրոնաթթու է պարունակում, ուստի ովքեր չեն սիրում խաղող կամ այն ուտելիս հեռացնում են թաղանթը, պետք է որ այս հանգամանքը նկատի ունենան և ճաշակեն այն ամբողջությամբ:

Արգանակներ

Արգանակները հարուստ են կոլագենով ու հիալուրոնատով, որոնք մաշկին թարմություն ու առողջություն են հաղորդում:

Սոյայից պատրաստված մթերքներ

Սոյայից պատրաստված պանիրն ու կաթը ֆիտոէսթրոգեններ են պարունակում, դրանք խթանում են օրգանիզում ինքնուրույն հիալուրոնատների արտադրումը:

Բնական կարմիր գինիներ

Բնականաբար պետք է գինի չափավոր գործածել, ամեն օր խմել չարժի, բավական է շաբաթական 2 գավաթ գինին: Խաղողի մասին ասվածից արդեն հասկանալի է, թե ինչու է գինին օգտակար. չէ՞ որ այն արտադրելու ժամանակ օգտագործվում է խաղողի ամբողջ հումքը, ներառյալ՝ թաղանթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: