Հայերեն   English   Русский  

​Արցախցի Աննա Գրիգորյանը կմասնակցի 2018 թ. մինչև 12 տարեկանների սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությանը


  
դիտումներ: 671

Մարտի 21-26-ը Երևանում անցկացվեցին մինչև 12 տարեկանների և մինչև 15 տարեկանների սեղանի թենիսի 2018 թվականի Հայաստանի առաջնությունները:

Մրցումներն ընտրական բնույթ ունեն, քանի որ մրցանակակիրներն ընդգրկվեցին վերոհիշյալ տարիքային խմբերի Հայաստանի ընտրանիների թեկնածուների շարքում: Հաղթողները կսկսեն նախապատրաստվել 2018 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնություններին:

Ընթացիկ առաջնությունում իրենց պատրաստվածությամբ առանձնացան Արցախի պատվիրակները, որոնք 4 մեդալ նվաճեցին` 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե:

Մինչև 12 տարեկանների առաջնության հաղթող, արցախցի թենիսիստուհի Աննա Գրիգորյանը (մարզիչ` Իրինա Մարգարյան), գրավելով 1-ին տեղն ու հռչակվելով Հայաստանի չեմպիոն, իրավունք ստացավ մասնակցելու օգոստոսի 24-26-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայանալիք մինի կադետների (մինչև 12 տարեկանների) 2018 թվականի Եվրոպայի 14-րդ առաջնությանը:

Նույն տարիքային խմբի պատանիների մենախաղի մրցապայքարում արցախցի Սարգիս Ավանեսյանը (մարզիչ` Վարուժան Բաղդասարյան) միայն եզրափակչում զիջեց ԽՄՕՄՄ ներկայացուցիչ, երևանցի Նարեկ Ստեփանյանին (մարզիչ` Արշակ Հարությունյան) ու զբաղեցրեց 2-րդ տեղը:

Մինչև 15 տարեկանների սեղանի թենիսի Եվրոպայի 61-րդ առաջնությունը կկայանա հուլիսի 15-24-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: