Հայերեն   English   Русский  

Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է


  
դիտումներ: 2369

Ներկայում մանկական գրականությունը լրիվ առանձին ուղղություն է գրականության մեջ։

Եվ ամեն տարի IBBY ազգային բաժիններից որեւէ մեկը ստանում է այս հրաշալի տոնի միջազգային աջակցի դերում հանդես գալու պատվավոր իրավունքը, հաղորդում է NEWS.am-ը։

Ամեն տարի սահմանվում է տոնի թեման, հրավիրվում է Դանիայից մի հեղինակ, որպեսզի հաղորդագրություն ուղղի երկրագնդի բոլոր երեխաներին։Նաեւ հրավիրվում է հայտնի նկարիչ, որպեսզի ցուցապաստառ ստեղծի Մանկական գրքի միջազգային օրը: Հետագայում այդ նյութերն օգտագործվում են գրքի մասսայականացման եւ ընթերցանության զարգացման համար:

1967 թվականից սկսած Մանկական գրքի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ եւ որոշմամբ ապրիլի 2-ը՝ դանիացի աշխարհահռչակ հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, նշվում է Մանկական գրքի միջազգային օրը։

Այդ օրը տոնի նախաձեռնողները, հատուկ ոգեւորությամբ ընդգծելով, որ հարկավոր է փոքր տարիքից լավ գրքեր կարդալ, նշում են նոր սերնդի հոգեւոր եւ մտավոր ձեւավորման գործում մանկական գրքի անկրկնելի դերի կարեւորությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: