Հայերեն   English   Русский  

Նախագահը շնորհավորել է Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ


  
դիտումներ: 534

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝

մաղթելով նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն: Այս մասին Անկախը տեղեկացավ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:

«Հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և անմիջականությամբ։ Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է զգալիորեն խորացնել մեր բարեկամ երկրների միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը, հաստատել բարձր մակարդակի կայուն երկխոսություն՝ հիմնված փոխադարձ վստահության և փոխըմբռնման վրա»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: