Հայերեն   English   Русский  

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ


  
դիտումներ: 252

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic»-ի 3-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կիսեց միավորն աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ: Պարտիան ավարտվել է 31-րդ քայլում:

«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին: Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: