Հայերեն   English   Русский  

Միրանդա Քերը խորհուրդ չի տալիս մազերը տաք ջրով լվանալ


  
դիտումներ: 685

Տարիներ առաջ ավստրալացի սուպերմոդել Միրանդա Քերը Harper's Bazaar ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում խոստովանել էր, որ գլուխը լվանում է ոչ թե սառը ջրով, այլ սառցե ջրով:

Գրում է Bazaar.ru-ն:

Քերը խորհուրդ չի տալիս մազերը տաք ջրով լվանալ հատկապես, եթե դրանք ներկված են:

Պարզվում է, որ փորձագետները համաձայն են մոդելի հետ, քանի որ տաք ջուրը խախտում է մազերի կառուցվածքը և բացի այդ ակտիվացնում է ճարպային գեղձերի աշխատանքը, իսկ դա նշանակում է, որ արդեն երեկոյան ձեր մազերի արմատները կյուղոտվեն:

Իսկ ներկած մազերի մասին խոսելն ավելորդություն է, քանի որ բարձր ջերմաստիճանն ու գույնը անհամատեղելի երևույթներ են:

Սակայն կարելի է այս հարցում նաև ոչ այնքան ծայրահեղական մոտեցում ցուցաբերել, որքան Միրանդա Քերը, այլ ընդամենը ոսկե միջին տարբերակին նախապատվություն տալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: