Հայերեն   English   Русский  

Նոր մանրամասներ Ջոլիի և Փիթի ամուսնալուծության գործընթացից


  
դիտումներ: 603

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` 42-ամյա Անջելինա Ջոլիի և 54-ամյա Բրեդ Փիթի ամուսնալուծության գործընթացը ավարտին է մոտենում և կողմերին հաջողվել է պայմանավորվել դրա պայմանների շուրջ, և նրանք շուտով կստորագրեն համապատասխանն փաստաթսղթերը: Գրում է Elle.ru-ն:

«Պայմանները դեռևս պետք է համաձայնեցնեն Փիթի և Ջոլիի իրավաբանները, սակայն մոտակա շաբաթների ընթացքում ամեն ինչ կավարտվի: Դա հսկայական քայլ է դեպի առաջ այն պահից ի վեր, ինչ նրանց ընտանիքը փլուզվել է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջոլին Փիթին երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման մեջ է մեղադրել: Նրանք այժմ վերջապես լավ հարաբերություններ են հաստատել», - հայտնել է The Sun պարբերականի աղբյուրը:

Հիշեցնենք, որ զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ 2016թ. սեպտեմբերին, ընդ որում` նախաձեռնող Ջոլին էր դարձել: Որպես ամուսնալուծության պատճառ նշվել էր Բրեդի անպատշաճ վարքագիծը, քանի որ դերասանը խնդիրներ ուներ ալկոհոլի և այլ վնասկար սովորույթների կախվածության հետ, ինչը ազդել էր զույգի երեխաների վրա: Ամիսներ շարունակ զույգին չէր հաջողվում համաձայնության գալ իրենց համատեղ երեխաների խնամակալության հարցի շուրջ:

Սակայն ժամանակի ընթացքում նրանց հաջողվեց կարգավորել այդ խնդիրը, և Բրեդ Փիթը, որը նախկինում միայն հոգեբանների ներկայությամբ սեփական երեխաներին տեսնելու իրավունք ուներ, սկսեց ավելի հաճախ տեսնվել նրանց հետ:

«Նրանք երկուսն էլ համաձայն են, որ երեխաների համար չափազանց կարոևր է, որպեսզի իրենց ծնողները հարգանքով վերաբերվեն միմյանց», - հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ Ջոլին և Փիթը 6 երեխա ունեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: