Հայերեն   English   Русский  

Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը դուրս եկավ 1994 թվականից հետո ստեղծված թմբիրից. փորձագետ


  
դիտումներ: 433

«Ապրիլյան պատերազմի բացասական հետևանքները կապված են մարդկային կորուստների հետ: Սակայն մյուս կողմից, այն շատ կարևոր էր դաս էր: Հայաստանը կարծես թե դուրս եկավ 1994 թվականից հետո ստեղծված թմբիրից, երբ հակառակորդի լայնամասշտաբ հարձակումը հնարավոր չէր համարվում»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ այդ դասը պետք էր, քանի որ դրա արդյուքնում բանակը մեծ առաջընթաց ապրեց, կազմվեց բանակի արդիականացման 7-ամյա պլանը.«Բանակում շատ բան է փոխվել՝ ապառազինությունից մինչև մարտական դիրքերի վերազինում: Եթե նկատել եք վերջին տարիներին հակառակորդը շատ քիչ դիվերսիոն գործողություններ է նախաձեռնել, ավելին՝ դրանք երբևէ հաջողություն չեն ունեցել: Նշանակում է, որ ճիշտ դասեր ենք քաղվել Քառօրյա պատերազմից»:

Արթուր Եղիազարյանն ընդգծեց, որ ռազմական գործողությունների ժամանակ շատ կարևոր է մարտական ոգին. «Դա նույնքան կարևոր է , որքան զենքերը և սպառազինությունը: մարտական գործողությունների ժամանակ ոգին որոշիչ է դառնում: Ապրիլյան գործողությունների ողջ ընթացքում հայկական բանակի ոգին կայուն էր, ինչի արդյունքը տեսանք»:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հպարտանում էիր իր հատուկ նշանակության բրիգադով՝ «Յաշմայով», որ ապրիլյան օրերին գլխով ջաջախվեց Արցախում և նրանց ջախջախողները զորակոչային տարիքի, շարքային զինվորն էր:

Արթուր Եղիազարյանը դեմ է այն տեսակետին, որ 2016 թվականի ապրիլը պարտության ամիս էր.«Մինչև մայիս ոչ ոք պարտությունից չէր խոսում, եթե հիշում եք, անգամ տարածքային կորուստը հաշվի առնելով: Այդ հողերի կորուստը մարտավարական կորուստ էր, այլ ոչ թե ռազմավարական: Եթե մարտական գործողությունները տևեին 5 օր , այլ պատկեր կունենայինք: Պարզապես քաղաքական նկատառումներ հրադադար հաստատվեց և զինված ուժերը մնացին այն տեղերում, որոնք զբաղեցնում էին այդ պահին»:

Փորձագետն ընդգծեց՝ տղաները կարողացան ավելի պրակտիկ զենքերով ադրբեջանական շատ լուրջ, ավելի թանկ զինտեխնիկա խոցել: Ըստ նրա՝ շատ կարևոր է հասկանալ հակառակորդի հնարավորությունները և թե ինչպես պետք է պայքարել դրա դեմ: Միաժամանակ հայկական բանակը ևս մեծ չափով համալրել է իր ռազմական տեխնիկան:

«Հակառակորդը այլևս երբեք նման «հաջողություն» չի կարող գրանցել, ինչպիսին եղավ ապրիլին: Ադրբեջանն այդ ժամանակ օգտագործեց իր ողջ պոտենցյալը, բայց իր նպատակաին չհասավ: Մեր բանակը իր ողջ ուժը չկիրառեց, սակայն հետ շպրտեց հարվածը»,- ասաց Արթուր Եղիազարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: