Հայերեն   English   Русский  

Սննդի կետում տեղի ունեցած պայթյունը հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է. վարչապետ


  
դիտումներ: 336

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեխնիկական անվտանգության պահանջների պահպանմանը:

Բուրգեր քինգում տեղի ունեցած պայթյունը հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է:

Գործադիրի ղեկավարը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցառումներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ: Խախտումների արձանագրման դեպքերում պետք է սահմանել սեղմ ժամկետներ խնդիրները վերացնելու, իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ: Համապատասխան կազմակերպություններում աշխատանքի անվտանգության ապահովման հարցերում ներգրավել նաև առողջապահական տեսչական մարմիններին:

Կարեն Կարապետյանը ԱԻ ու Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարեց երկուամսյա ժամկետում մշակել ու կառավարություն ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ոչ ամբողջական օրենսդրական կարգավորումների հստակեցման, ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման, ինչպես նաև գործնականում առկա այլ խնդիրների վերացման ուղղված առաջարկություններ:

«Պարոն Տոնոյան, ուշադիր կլինեք, որ այս հանձնարարականի հետևանքով չունենանք ադմինիստրատիվ պրոբլեմներ ու լիազորությունների ոչ ճիշտ ընկալում ու կիրառում», - նշեց վարչապետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: