Հայերեն   English   Русский  

​Տնական պանիր


  
դիտումներ: 1956

Պատրաստվում է 3 ժամում: Համեղ է ու ամենակարևորը՝ ձեզ հայտնի միջոցներից է պատրաստվում:

Բաղադրիչները

1 լ կաթ

1 ճ. գդալ աղ

200-300 գ թթվասեր

3 ձու

Պատրաստումը

Կաթը եռացնել ու աղ ավելացնել, այդ ընթացքում թթվասերը ձվի հետ հարել: Հենց կաթը եռա, ավելացնել թթվասերով խառնուրդն ու խառնելով եռացնել ևս 5 րոպե: Երբ շիճուկն առանձնանա, պինդ զանգվածը լցնել մաղի մեջ (եթե կապրոնից մաղ չկա, ուրեմն թանզիֆի մեջ): Թողնել մի քանի ժամ, որ ջրքամվի, ապա կարելի է ուտել:

Եթե պանրին քրքում ավելացվի, ապա այն դեղնավուն երանգ կունենա: Կարելի է նաև կանաչիներ ավելացնել ըստ ցանկության (սամիթ, մաղադանոս ևն):

Իսկ ծակոտկենության համար կարելի է նաև պանրին սոդա ավելացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: