Հայերեն   English   Русский  

Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը կանցկացվի հունիսի 20-30-ը


  
դիտումներ: 334

Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը տեղի կունենա 2018 թ. հունիսի 20-30-ը Ջերմուկ նշանավոր առողջարանային քաղաքում:

Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ մայիսի 1-ը:

Հիշեցնենք, որ Կարեն Ասրյանը Հայաստանի ամենաճանաչված գրոսմայստերներից էր: 2008 թ․ հունիսի 9-ին նա հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից՝ 28 տարեկան հասակում։ Նա կյանքից հեռացավ որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։ « Շախմատային հսկաներ» մրցաշարը վերանվանվեց և նվիրվեց տաղանդավոր շախմատիստի հիշատակին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: