Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Արտագաղթի իրական պատկերն ավելի լավ երևում է` տվ­յալներն ըստ սահմանա­յին անցակետերի վերլուծելով


  
դիտումներ: 8208

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-մարտին Հայաստանից մեկնել է 244 հազար 560 ուղևոր, իսկ ժամանել` 248 հազար 564-ը:

«Շիրակ» օդանավակայանից նույն ժամանակահատվածում մեկնել է 16 հազար 348 ու­ղևոր, իսկ վերադարձել` 15 հազար 607-ը: Նկատենք, որ «Շիրակ» օդանավակա­յանով մեկնել և չի վերադարձել 741 ուղևոր: Չնայած սրան`օդային ճանապար­հով մեկնած ու վերադարձած քաղաքացիների թվի մնացորդը բացասական չէ: Այնուամենայնիվ սա դեռ չի նշանակում, որ Հայաստանից արտագաղթը դադա­րել է: Քանի որ արտագաղթի իրական պատկերն ավելի լավ երևում է, երբ տվ­յալները վերլուծում ենք` ըստ սահմանա­յին անցակետերի,նկատի ունենալով նաև Բագրատաշենի և Բավրայի անցակետերով ուղևորահոսքը: Սրանք սահմա­նային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչու­թյունը:

Չէ՞ որ մարդիկ դեպի ՌԴ ավելի շատ արտագաղթում են ցամաքային ճանապարհով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: