Հայերեն   English   Русский  

Բրեդ Փիթը սիրահարվել է ճարտարապետ և նկարչուհի Ների Օքսմանին


  
դիտումներ: 511

Չնայած այն հանգամանքին, որ հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Ջենիֆեր Էնիսթոնի երկրպագուներն անհամբերությամբ սպասում են, թե երբ է իրենց սիրելի զույգը կրկին վերամիավորվելու, նման բան կարծես, այնուամենայնիվ, տեղի չի ունենա: Գրում է Spletnik.ru-ն:

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` 54-ամյա դերասանը լրջորեն հետաքրքրված է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի 42-ամյա ճարտարապետության պրոֆեսոր, նկարչուհի և դիզայներ Ների Օքսմանով:

Աղբյուրների խոսքով` զույգը շատ ժամանակ է միասին անցկացնում և ընդհանուր շատ հետաքրքրություններ ունեն: Փիթը Օքսմանի հետ ծանոթացել է ճարտարապետական նախագծի շուրջ համատեղ աշխատանքի ընթացքում: Սակայն ինչպես նշում են դերասանին մոտ կանգնած աղբյուրները, նրանց դեռևս միայն պրոֆեսիոնալ և ընկերական հարաբերություններ են կապում: Սակայն Փիթն ամեն կերպ ձգտում է նրա հետ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բրեդ Փիթը վերջապես ամուսնալուծության պայմանների շուրջ համաձայնության է եկել նախկին կնոջ` Անջելինա Ջոլիի հետ: Այնպես որ այժմ միայն մնում է, որպեսզի նա ստորագրի անհրաժեշտ փաստաթղթերը և պաշտոնապես ազատ մարդ դառնա:

Իսկ Օքսմանը համացանցի տարածված տեղեկության համաձայն ամուսնացած է կոմպոզիտոր Օսվալդո Գոլիխովի հետ: Սակայն ինչպես հայտնի է, անձնագրում կնիքը դեռևս ոչինչ չի նշանակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: