Հայերեն   English   Русский  

​Էմբեր Հերդը սիրիացի փախստականների ճամբար է այցելել. Լուսանկարներ


  
դիտումներ: 887

Էմբեր Հերդը որոշել է հակառակ սեռի հետ հարաբերություններում կարճ ընդմիջում վերցնել և իր ամբողջ ժամանակն աշխատանքին և բարեգործությանը նվիրել: Օրեր առաջ դերասանուհին նկարահանումներից ազատ ժամանակ է ունեցել և Հորդանան ուղևորվել, որտեղ սիրիացի փախստականների ճամբար է այցելել: Գրում է Popcornnews.ru-ն:

Դերասանուհին ուղևորությունից լուսանկարներով երկրպագուների հետ կիսվել է ինստագրամ սոցիալական ցանցում և հայտնել, որ այնտեղ մեկնել է սիրիա-ամերիկյան բժիշկների ասոցիացիայի (SAMS) մարդասիրական առաքելության հետ:

Ճամբարում Հերրդը հանդիպել է Զաաթարիի ճամբարի երեխաների հետ և ոգեշնչվել այդ փորձով:

«Ինձ համար մեծ պատիվ է այս հզոր աղջիկներից ինչ-որ բան սովորել: Նրանք իրենց Զաթաարիի վագրեր են անվանում: Նրանք ինձ հիշեցրին, թե ինչ է իրական ուժը», - գրել է Էմբերը:

Դերասանուհին այցելել է նաև գյուղի դպրոցներից մեկը, որին աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Դպրոցում նա զրուցել է աշակերտների հետ և նույնիսկ նրանցից իր դիմանկարների տեսքով նվերներ ստացել:

Էմբեր Հերդ-փախստականների ճամբար

Էմբեր Հերդ-փախստականների ճամբար

Էմբեր Հերդ-փախստականների ճամբար

Էմբեր Հերդ-փախստականների ճամբար

Էմբեր Հերդ-փախստականների ճամբար

Էմբեր Հերդ-փախստականների ճամբար

Էմբեր Հերդ-փախստականների ճամբար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: