Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ն հայտարարել է ԱՄՆ-ի հետ միջուկային զինաթափումը քննարկելու Կիմ Չեն Ընի պատրաստակամության մասին


  
դիտումներ: 325

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են Միացյալ Նահանգներին, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստ է քննարկել Կորեական թերակղզում միջուկային զինաթափման հարցը: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը` հղում անելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անանուն ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:

«ԱՄՆ-ին հայտնել են, որ Կիմ Չեն Ընը պատրաստ է քննարկել Կորեական թերակղզում միջուկային զինաթափման հարցը», - հայտնել է աղբյուրը:

Հաղորդվել է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ասել, երբ և ինչ պայմաններում է նման երաշխիք ներկայացվել, սակայն ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները շփվել են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները գաղտնի հանդիպում և բանակցություններ են անցկացրել Թրամփի և Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովի նախաշեմին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: