Հայերեն   English   Русский  

Զարուհի Փոստանջյանը բռնակալական համակարգի հաճախորդ անվանեց Րաֆֆի Հովհաննիսյանին


  
դիտումներ: 1761

՛՛Դա հաճախորդության թվին պատկանելու հայտարարություն է՛՛:

՛՛Երկիր Ծիրանի՛՛ կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսպես է բնութագրել «Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որն այսօր մասնակցել է Արմեն Սարգսյանի երդմնակալությանը եւ հայտարարել, որ նա լեգիտիմ նախագահ է:

«Դա Սերժ Սարգսյանի գործակալական ցանցը կրող հայտարարություն է: Ցավում եմ, որ տվյալ անձը նման հայտարարությամբ է հանդես եկել, քանի որ այն խորհրդարանը, որը ձեւավորվել է 2017-ին, անօրինական է եւ չէ կարող առաջադրել կամ ընտրել որեւէ մեկին, բացի այդ այդ մինչ 2017-ը մենք նույն այս օրը անցել ենք 2013 թվականին, 5 տարի առաջ ես եղել եմ Բաղրամյան պողոտայում։ Հարձակվել են մարդկանց վրա, ճնշել են ժողովրդի արդար ցասումը, Եւ Արմեն Սարգսյանը լռել է»,-հայտարարել է Զարուհի Փոստանջյանը: Ըստ Փոստանջյանի, ովքեր նման հայտարարություն են անում, նրանք բռնակալական համակարգի հաճախորդներն են. «Այդ պաշտոնական հայտարարություն անողները հաճախորդաց ցանկի մեջ են»:

Ի դեպ, այսօր Զարուհի Փոստանջյանը իր թիմակիցների հետ միասին պետական դավաճանության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով Սերժ Սարգսյանին ներգրավվել մեղադրյալի կարգավիճակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: