Հայերեն   English   Русский  

Ֆաբիանո Կարուանան՝ GRENKE Chess Classic մրցաշարի հաղթող


  
դիտումներ: 155

Ֆաբիանո Կարուանան, հավակնորդների մրցաշարում հաղթանակից հետո,դարձավ նաև GRENKE Chess Classic 2018 մրցաշարի հաղթող:

Մրցաշարում առաջինն ավարտվեց Արոնյան-Բլյուբաում պարտիան: Արոնյանը պարտիան սկսեց e4 քայլով և ակնհայտորեն ավելի լավ էր պատրաստված մրցակցից, քանի որ Բլյուբաումը առաջին 15 քայլի համար ծախսեց 45 րոպե: Այնուհանդեերձ, Արոնյանը որևէ առավելություն չկարողացավ ստանալ և 41-րդ քայլին կողմերը համաձայնեցին կիսել միավորը: Արոնյանը մրցաշարում 1 հաղթանակ տոնեց և 8 պարտիա ավարտեց հաշտությամբ՝ 9 հնարավորից վաստակելով 5 միավոր, իսկ Բլյուբաումը 9 հնարավորից վաստակեց 4.5 միավոր, ինչը շատ բարձր արդյունք է պատանի շախմատիստի համար: Հաջորդը հաշտությման ավարտվեցին Յիֆան - Նայդիչ, Մեյեր - Վաշիե-Լագրավ պարտիաները:

Բեմում պայքարը շարունակվում էր Անանդ - Կարլսեն և Վիտյուգով - Կարուանան պարտիաներում: Հենց այս դիմակայություններում էլ որոշվելու էր մրցաշարի հաղթողը: Կարլսենը Կարուանային զիջում էր կես միավորով և չնայած այն փաստին, որ Անանդի հետ խաղում սևերով, պարտիայի հենց սկզբից միտված էր միայն հաղթանակին: Պարտիան անցավ շատ բարձր խաղային մակարդակով և 41-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Միմյանց դեմ երկու աշխարհի չեմպիոն կոչման մրցախաղ անցկացրած Կարլսենը և Անանդը, չնայած գոհ չլինելով իրենց ընդհանուր մրցելույթներից, բակականին բարձր տրամադրություն ունեին և պատրաստակամությամբ քննարկեցին նոր ավարտված պարտիան:

Կարուանան 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Կարուանան 1 միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Մագնուս Կարլսենից: Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Նիկիտա Վիտյուգովը և Լևոն Արոնյանը վաստակեցին 5-ական միավոր և կիսեցին 3-5-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Վաշիե-Լագրավը գրավեց 3-րդ հորիզոնականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: