Հայերեն   English   Русский  

​«Կասսանդրա» հեռուստասերիալից հայտնի Օսվալդո Ռիոսը հայկական արմատներ ունի. Լուսանկարներ


  
դիտումներ: 2759

Պարզվում է հայտնի մեքսիկացի և պուերտորիկացի դերասան, երաժիշտ, մոդել, հեռուստասերիալիների աստղ Օսվալդո Ռիոսը հայկական արմատներ ունի: Դերասանը 1960 թ.ծնվել է Պուերտո Ռիկոյի Կառոլինա քաղաքում պուերտորիկացու և հայուհու ընտանիքում: Իր հարցազրույցներից մեկի շրջանակներում դերասանը նշել է, որ մայրական կողմի տատիկը հայուհի էր Զեյթունից (քաղաք Արևմտյան Հայաստանում): Գրում է Rusarminfo.ru-ն:

Ընտանիքի ծանր ֆինանսական վիճակը ստիպել է Օսվալդո Ռիոսին մանկության տարիներին պլաստիկե շշեր հանձնել և փողոցներում կոշիկներ մաքրել: Բուհն ավարտելուց հետո նա մի քանի տարի աշխատել է որպես մանկական հոգեբան: Այնուհետև սկսել է որպես մոդել աշխատել, ինչի շնորհիվ նրան նկատել է խոշոր իսպանալեզու Telemundo հեռահաղորդակցական ընկերության տնօրինությունը:

Օսվալդո Ռիոս

Օսվալդո Ռիոսի առաջին դերասանական աշխատանքներից մեկը դարձավ «Կասսանդրա» հեռուստասերիալում Իգնասիո և Լուիս Դավիթ անունով երկվորյակ եղբայրներին մարմնավորելը: Հեռուստասերիալը միջազգային ճանաչում ձեռք բերեց` ցուցադրվել է աշխարհի ավելի քան 100 երկրներում և թարգմանվել 32 լեզուներով, ներառվել Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամեծ թվով լեզուներով թարգմանված հեռուստասերիալ:

Օսվալդո Ռիոս

Օսվալդո Ռիոս

«Կասսանդրայի» մեծ հաջողությունից հետո Օսվալդո Ռիոսը սկսեց համագործխակցության տարբեր առաջարկներ և հրավերներ ստանալ Պուերտո Ռիկոյի, Վենեսուելայի, Կոլումբիայի և Մեքսիկայի խոշոր ստուդիաներից: Նկարահանվելով ևս մի քանի սերիալներում, որոնց թվում, «Խոստում», «Ըմբոստ հրեշտակ», «Երեք ճակատագիր», «Ամուր գրկիր ինձ», ինչպես նաև «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլում, դերասանը որոշեց հիմնել սեփական "Riverside Entertainment Company» կինոընկերությունը, որն այսօր ևս զբաղվում է սերիալների արտադրությամբ:

Օսվալդո Ռիոս

Հեռուստասերիալներում Օսվալդո Ռիոսը հաճախ սրտակեր հերոսների էր մարմանավորում և համարվում լատինաամերիկյան կինոյի ամենակրքոտ դերասաններից մեկը, որը իրականում կյանքում գրեթե կրկնօրինակում էր իր իսկ կերտած կերպարները:

Օսվալդ Ռիոսը երեք անգամ ամուսնացած է եղել և երեք երեխա ունի: Սիրավեպեր է ունեցել Լատինական Ամերիկայի ամենագեղեցիկ և հայտնի աստղերի հետ, որոնց թվում սկսնակ երգչուհի Շակիրայի հետ, որից դերասանը մեծ էր 20 տարով:

Օսվալդո Ռիոս

Սիրված դերասանը երեք ամիս անցկացրել է Պուերտո Ռիկոյի բանտում այն բանից հետո, երբ նախկին ընկերուհին` Դեյզի Անետ Սանտիագոն, նրան ընտանեկան բռնության մեջ էր մեղադրել: Ռիոսին ձերբակալել էին Մայամիում հենց «Ըմբոստ հրեշտակ» սերիալի նկարահանման հրապարակում:

Ներկայուսմ Ռիոսը հարցազրույցների ժամանակ խոստովանում է, որ ապրում է մեկ օրով և փորձում է վայելել կյանքի յուրաքանչյուր պահը: Նա տարբեր նախագծերի պրոդյուսեր է, շարունակում է նկարահանվել հեռուստասերիալներում, որոնք տարածված են Լատինական Ամերիկայում, ինչպես նաև ինստագրամ սոցիալական ցանցում առողջ ապրելակերպ քարոզել:

Օսվալդո Ռիոս





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: