Հայերեն   English   Русский  

​Հարավային Կորեացին սպանել է հարևանի շանն ու հյուրասիրել նրան


  
դիտումներ: 324

Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է ոստիկանությունը: Դեպքը վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել համացանցում:

62-ամյա տղամարդը խոստովանել է հանցագործությունը: Նա պնդել է, որ իրեն այնքան է նյարդայնացրել շան անընդհատ հաչոցը, որ որոշել է քար նետել երկու տարեկան Welsh Corgi-ի ուղղությամբ, որի արդյունքում կենդանին կորցրել է գիտակցությունը: Այնուհետև նա խեղդել է կենդանուն և դրանով ընթրիք պատրաստել: Այս մասին AFP-ին է հայտնել Pyeongtaek քաղաքի դետեկտիվը:

Շան միսը վաղուց է ինչ Հարավային Կորեայի խոհանոցի մի մաս է կազմում, սակայն վերջին տարիներին դրա սպառումը նվազել է հատկապես երիտասարդների շրջանում: Վերջիններս էլ դեպքի առիթով բողոքի ալիք են բարձրացրել համացանցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: