Հայերեն   English   Русский  

Մերկելը բացառել է Սիրիայում ռազմական գործողություններին Գերմանիայի մասնակցությունը


  
դիտումներ: 484

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայում հնարավոր ռազմական գործողություններին: Գրում է Gazeta.ru-ն:

«Գերմանիան այստեղ ռազմական մասնակցություն չի ցուցաբերի», - ասել է Մերկելը:

Նա նաև կոչ է արել արևմտյան երկրներին Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակմանը արձագանքելու հարցում համակարգված գործել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարության նիստ կանցկացնի, որի շրջանակներում կքննարկվի Սիրիայում ռազմական գործողություններին Մեծ Բրիտանիայի մասնակցության հարցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: