Հայերեն   English   Русский  

Քլոե Քարդաշյանն առաջին անգամ մայր է դարձել


  
դիտումներ: 317

Քարդաշյանների առանց այդ էլ բազմանդամ ընտանիքում կրկին համալրում է տեղի ունեցել

Ապրիլի 12-ին Քլոե Քարդաշյանը լույս աշխարհ է բերել դստերը, որի անունը դեռևս հայտնի չէ: Այդ ուրախալի իրադարձության մասին հայտնել է People ամսագիրը, որի խմբագրությունը պաշտոնական հաստատում է ստացել զույգի ներկայացուցիչներից: Գրում է Tatler.ru-ն:

«Նախօրեին, երբ Քլոեն երկունքի ցավեր է ունեցել, նրա կողքին մայրը` Քրիս Ջեներն է գտնվել: Տրիստանը նրա հետ ծննդաբերության ժամանակ է եղել: Նա այսօր մարզումներ է ունեցել, սակայն հնարավորինս շատ ժամանակ հիվանդանոցում է եղել», - հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Տրիստանը մեղադրվում էր Քլոեին բազմիցս դավաճանելու մեջ, ինչի մասին վկայում են համացանցում տարածված լուսանկարներն ու տեսանյութը, որոնցում բասկետբոլիստին տարբեր կանանց հետ են նկարահանել: Սակայն զույգը պաշտոնապես չի մեկնաբանել Տրիստանի դավաճանությունների մասին տեղեկությունը:

Քլոե Քարդաշյանը և Տրիստան Թոմփսոնը սկսել են հանդիպել 2016 թ. սեպտեմբերին: Սիրավեպի մեկնարկից մեկ տարի անց հայտնի դարձավ, որ զույգը երեխայի է սպասում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: